Ղրիմի օդանավակայանում պայթյունի պատճառը՝ անվտանգության կանոնների խախտումն է․ կա զոհ և վիրավորներ
Հրդեհային անվտանգության կանոնների խախտումը համարվում է Ղրիմի Սակի օդանավակայանում արտակարգ պատահարի հիմնական պատճառը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ ռազմական գերատեսչության աղբյուրին։
«Սակիի օդանավակայանում մի քանի զինամթերքի պայթյունի հիմնական պատճառ է համարվում միայն հրդեհային անվտանգության պահանջների խախտումը: Չկան նշաններ, ապացույցներ և նույնիսկ ավելի շատ փաստեր զինամթերքի վրա միտումնավոր ներգործության մասին», - ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ պայթյուններ են գրանցվել Ղրիմի Նովոֆեդորովկա գյուղի մոտ։ Ըստ ՊՆ-ի՝ միջադեպը տեղի է ունեցել ավիացիոն զինամթերքի պայթյունի հետևանքով։ Արդյունքում ՝ մեկ մարդ մահացել է, ևս հինգը, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել են շրջանային հիվանդանոց։
Տեսանյութն ՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին