Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
Ուկրաինացի փախստականներին հրահանգել են մինչև այս ամսվա վերջ լքել Կրակովի Յագելոնյան համալսարանի հանրակացարանները: TVN հեռուստաընկերության տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»,-ն։
Ուկրաինայից 163 փախստական ապրում է Կամենկա փողոցի երկու հանրակացարաններում, որոնք ենթակա են վտարման։ Նրանց թվում 70 երեխա կա, մեծահասակների մեծ մասը կանայք են։
Համալսարանի խոսնակ Ադրիան Օչալիկը հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ այդ շենքերը վաճառվել են մեկ տարի առաջ և պետք է փոխանցվեն նոր սեփականատիրոջ։ «Այս մարդկանց ստիպված ենք լինելու վտարել այդ շենքերից»,-ասաց նա՝ չբացառելով, որ այլ հանրակացարաններում փախստականների համար տեղ կգտնվի։
Հանրակացարաններում ապրող փախստականների վտարումը Յագելոնյան համալսարանը սակայն բացատրել է ֆինանսավորումը դադարեցնելով։ Նրանք ծանուցումներ են ստացել մինչև օգոստոսի 31-ը լքել տարածքը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեհաստանի հետ «համատեղ գործողությունների» մասին
- Լեհաստան մեկնող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը
- Լեհերը հակաուկրաինական ակցիա են կազմակերպել ՈւԵՖԱ-ի Կոնֆեդերացիաների լիգայի խաղում
- Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
- Լեհաստանը դադարեցնում է ուկրաինացի փախստականներին նպաստների տրամադրումը` «կամ- կամ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան