Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժություններ կսկսի
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը (ՉԺԱԲ)երեքշաբթի հայտարարել է մոտալուտ զորավարժությունների մասին, որի նպատակն է շրջապատել և պաշտպանել Թայվան կղզին: South China Morning Post-ի տարածած լուրին անդրադարձել է «Ինտեֆաքս»-ը:
« ՉԺԱԲ-ի Արևելյան օկրուգի հրամանատարությունը հայտարարել է, որ առաջիկա զորավարժությունները համատեղ ուժերի կողմից այս ինքնակառավարվող կղզու պաշտպանության և շրջափակման գործողությունների նախապատրաստությունն են լինելու: Զորավարժությունների ավարտի ամսաթիվը չի նշվում»,-նշում է հրատարակության մեջ:
Մի շարք դիտորդներ նաև ենթադրում են, որ ՉԺՀ-ի իշխանությունները կարող են հետամուտ լինել Թայվանի տարածքում ընթացիկ լայնածավալ զորավարժությունները կանոնավոր դարձնելու նպատակին:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, ՉԺԱԲ-ն նոր զորավարժությունների մասին հայտարարությունից անմիջապես առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ իրեն չեն անհանգստացնում Թայվանի տարածքում ՉԺՀ-ի զինվորականների զորավարժությունները։
Հարակից հրապարակումներ`
- Թայվանի բարձրաստիճան զինվորականին մահացած են գտել հյուրանոցում
- Թրամփը Փելոսիի այցը Թայվան հիմարություն է անվանել՝ տարածաշրջանային լարվածության պատճառով
- Փելոսիի ինքնաթիռը մեկնել է Թայվանի օդանավակայանից
- Պեկինը զգուշացնում է Թայվանի տարածքում թռիչքներից խուսափելու մասին
- Չինաստանը Թայվանի առաջնորդին սպառնում է «արագացված կոլապսով» և «մեծ աղետով»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան