ՊՆ պատվիրակությունը Համաշխարհային կադետական խաղերում այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում գրանցել են բարձր ցուցանիշներ։ Մասնավորապես՝ ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլյայ) և Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, թռիչք երկարություն)։ Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 800մ վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (թեթև ատլետիկա, 100մ վազք):
ՀՀ ՊՆ հավաքական թիմը 20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին