ԱԳ նախարարը և ԱԽՔ-ը պետք է կարգի հրավիրեն իրենց գործընկերոջը և ձախողման դեպքում հրաժարական տան.Րաֆֆի Հովհաննսիյան
«Փաշինյանի ընտանիքը որոշել է, որ քաղաքական, նյութական բարիքներն ավելի կարևոր են, քան ազգային պետական շահը»,-Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ ասուլիսում դիմել էր Փաշինյանի ընտանիքին և հույս ուներ, որ վերջինս, որը նրա հետ խոսում է և որոշակի ազդեցություն ունի նրա վրա, կխոսի Փաշինյանի հետ, ինչը չի արվել և ինքը ոչ մի արձագանք չի տեսել:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի օրերս արված հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանը չի ընդունել Բերձորի և Աղավնոյի վերաբերյալ որևէ պլան:
«Չնայած դրան, մի քանի օր անց հերթական անգամ, բնավոր, ինքնակոչ, ինքնագործունեության հետևանքով մի մարդ որոշեց, որ այդպես չէ և ինչպես Քրվաճառը, Սանասարը, Գորիս-Կապան ճանապարհը և ՀՀ ինքնիշխան տարածնքրի բռնազավթած տարածքները՝ առանց ՍԴ-ի իրավական գնահատականի, ԱԺ-ի վավերացման և հայ ժողովրդի տեսակետի հաստաման, պետք է զիջվի: Պետք է զիջվի հայրենի հողը, կյանքի ճանապարհը, որը եռակողմ հայտարարության մեջ փաստացի գրված էլ չէ»,-ասաց ՀՀ ԱԳ նախկին անխարարը և հավելեց. «ԱԳ նախարարը և ԱԽՔ-ը պետք է կարգի հրավիրեն իրենց գործընկերոջը և ձախողման դեպքում հրաժարական տան, եթե ունեն սեփական արժանապատվության նվազագույն զգացում»:
Նա հայտնեց, որ ամենաթողությունը շարունակել չի կարելի, երբ Հայաստանն այլևս գերագույն հրամանատար չունի և իր անվտանգությունը երաշխավորող գործիքները հետ է քաշել, Արցախին թև ու թիկունք չէ, զոհ է տալիս տան ճրագներ հանդիսացող Գուրգեն և Արթուր անուններով զինվորներին:
«Զիջելով համահայկական ուժերով կերտած կյանքի այդ ճանապարհը՝ մեր իսկ ձեռքով և մասնակցությամբ, առանց զուգահեռաբար նվազագույնը ապահովելու՝ գազը, հոսանքը, մալուխները, մենք Արցախի հանրապետությունը ենթարկում ենք շրջափակման վտագի և առաջ ենք բերում «Արցախն Ադրբեջանի կազմում» հեռանկարը, երբ հիմնական անվտանգության և կենցաղի հիմնախնդիրներն Ադրբեջանի իշխանության ձեռքերում են»,-ասաց Րաֆֆի Հովհաննսիյանը:
Իր ներածական խոսքի վերջում հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես նախորդ օրը իրեն տուն տանող տաքսու վարրորդը բացատրում էր, որ Ադրբեջանն ուժեղ է, միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը ադրբեջանցիներինն է, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները պետք է լինեն նաև Երևանում: Րաֆֆի հովհաննիսյանը հարց բարձարցրեց, որ պետք է պարզվի ոչ միայն իրանական և այլ անձնագրերով հայաստան ներթափանցած ադրբեջանցիների խնդիրը, այլև՝ հայկական անձնագրերով ադբեջանցիենրի:
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 8-ին ես կլինեմ Հանրապետության հրապարակում. Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր պայքարի նոր մեկնարկի մասին
- Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ
- Րաֆֆի Հովհաննիսյանին՝ տեսախցիկին գերի ու առանց խոսքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին