Կենսածին նյութերը` Սևանա լիճ թափվող գետերում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են եղել նշված բոլոր գետերը:
Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն:
Հարակից հրապարակումներ`
- «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
- Հրազդան գետ «փրփրաջրեր» լցվելու դեպքի առթիվ վարչական վարույթ է հարուցվել
- Կոյուղաջրեր՝ Հրազդան գետում
- Սատկած ձկներ՝ Հրազդան գետում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան