Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը։
Պաշտպանության կողմը միջնորդել էր գրավ կիրառել Ա. Հովսեփյանի նկատմամբ, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի կալանավորումը։
Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։ Պաշտպանները ներկայացրել էին Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին: Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
- Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի մասին պաշտպանը միջնորդություն է ներկայացրել
- Նմանատիպ գործերով դատարանից արդարադատություն սպասելը շքեղություն է․ Աղվան Հովսեփյանի փաստաբան
- Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
- Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը
- Աղվան Հովսեփյանի փաստաբանները խնդրել են հրավիրել արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան