«Հրապարակ». Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գևորգ Փարսյան-2» անել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գևորգ Փարսյան-2» անել: Սեպտեմբերին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին նա առաջադրվելու է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» և Նորայր Նորիկյանի «Արդարություն» կուսակցություննների կազմած դաշինքով, որը կանվանվի «Դեպի միասնություն»: Իշխանությունների կողմից նախկինում հալածվող Փարամազյանն անկուսակցական է, ամիսներ առաջ իր դիմումի համաձայն դուրս է եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։
Մեզ ասացին, որ Փարամազյանը չի ցանկանում ասոցացվել նախկինների հետ, դրա համար է ընտրել այս տարբերակը, որն իր կարծիքով` ավելի աշխատող է: Քաջարանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև իշխող ուժը, ցուցակը գլխավորելու է գործարար Արմեն Առաքելյանը, ինչպես նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գևորգյանը։ Ընդդիմությունն այստեղ թեկնածու չի առաջադրել, հավանաբար Փարամազյանին չվնասելու պատճառով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին Սևանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցում
- «Հրապարակ». Սպասվող ՏԻՄ ընտրություններում հատկապես կատաղի մարտեր են մղվելու Սիսիան համայնքում
- «Ժողովուրդ». Անշարժ գույքի գները բավականին բարձրացել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան