Ի զարմանս փորձագետների՝ դոլարի արժեզրկումը չբերեց գների անկման, այլ գրանցվեցին թանկացումներ. Թաթուլ Մանասերյան
ՀՀ Կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացման որոշման և տնտեսության վրա նրա հնարավոր ազդեցության հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
Panorama.am-ԿԲ-ի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձարցումը ի՞նչպես կազդի տնտեսության վրա:
Թ. Մանասերյան-Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կամ իջեցումը պետք է դիտարկել ընդհանուր դրամավարկային քաղաքականության համատեքստում: Այս առումով մեր համար շատ կարևոր տենդեցներ են արձանագրվում և, իհարկե, որոշ չափով ռիսկային: Ես կասեի՝ բավականին ռիսկային՝ պայմանավորված դոլարի և դրամի փոխարժեքի տատանումներով: Ի զարմանս փորձագիտական հանրության՝ դոլարի արժեզրկումը ոչ այնքան բերեց գների անկման, որքան հակառակ տենդենցի, ինչը պարադոքս է, և իմ խորին համոզմամբ՝ վկայությունն է այն բանի, որ պետության վերահսկիչ գործառույթը պատշաճ մակարդակով չի իրականացվում:
Այսինքը գնագոյացումը շատ տարերային, որոշ ասպարեզներում նաև պայմանավորված բնույթ է կրում և բազմաթիվ տնտեսվարողներ գերշահույթներ են փորձում ապահովել այս պայմաններում:
Ինֆլացիոն տենդենցները զսպելու համար, բնականաբար, ԿԲ-ի կողմից պարբերաբար վերաֆինանսավորման տոկոսադրուքի բարձրացումով փողը թանկացվում է, որպեսզի գործարար հանրությանը գերտաքացումից զերծ պահի, կամ այս պայմաններում ինֆլացիոն գործընթացները զսպելու նպատակով, ոչ ձեռնտու դարձնի վարկեր ստանալուն զանգվածաբար դիմելը կամ փոխառություններ օգտագործելը: Սա է հիմնական միտումը, որը, իհարկե, կարող է ունենալ ժամանակավոր բնույթ, բայց այն պետք է դիտարել դրամավարկային քաղաքականության համատեքստում:
Panorama.am-Ճգնաժամային այս փուլում ի՞նչ մակարդակի վրա է և ի՞նչ հատկանշական տենդենցներ են դրսևորվում ՀՀ-ԵԱՏՄ համագործակցության ոլորտում:
Թ. Մանասերյան-Նախ և առաջ պետք է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար վերջին 5-6 տարիներին բավական լուրջ հնարավորությունն է, և փոքր տնտեսություն ունեցող մեր երկիրն այդ արտոնությունների համակարագն ավելի արագ և արդյունավետ է իրականացնում: Կարելի է ասել, որ արդեն ավանդաբար Հայաստանի Հանրապետությունն առաջատար դիրքերում է ԵԱՏՄ-ում տոկոսային հարաբերակցությամբ, այսինքը՝ որակական ցուցանիշներով: Արտահանումը հատկապես ԵԱՏՄ երկրներ, բավականին դինամիկ աճ է արձանագրում: Սրանք առաջին հերթին ռեգիոնոլ ինտեգրացիոն գործաընթացներ են, որոնք տեղ են գտել հատկապես վերջին 5-6 տարիների, կարելի է ասել՝ 7 տարիների ընթացքում՝ սկսած ԵԱՏՄ-ի ձևավորման մեկնարկից:
Սրանք հիմնական արտաքին ռեգիոնալ ազդակներն են: Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսության մեջ էլի արտաքին, ես կասեի, արհեստական որոշ ազդակներ արձանագրվեցին: Մեր գնահատականներով՝ միայն 150 հազարա Ռուսաստանի քաղաքացու ներհոսքն էր մարտ ամսից սկսած, իսկ հիմա մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այդ թիվը մոտենում է 200 հազարի, որը փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի համար չէր կարող դրական ազդեցություն չունենալ, քանի որ այն վճարունակ պահաննջարկ է, նաև համախառն պահանջրակ է ձևավորում, ինչը դրականորեն ազդում է տնտեսության վրա և որոշ չափով կոմպենսացնում է այն անկումային միտումները, որոնք առկա են աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում:
Panorama.am-2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ինչ ցուցանիշներ ունենք
Թ. Մանասերյան- ԵԱՏՄ շրջանակներում առաջին կիսամյակում Հայաստանը գրանցել է 10.2 % աճ: Մնացած տվյալներն ամփոփվում են Եվրասիական տնտեսական միության հանձաժողովի կողից և արդյունքները տեղադրվում են իրենց պաշտոնական կայքէջում: Հայաստանը երկնիշ թվով աճ է գրանցել նաև արտահանման ասպարեզում, որն արդեն սովորական երևույթ կարելի է համարել՝ Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական համագործակցության բնույթն հաշվի առնելով:
Պետք է հաշվի առնենք, որ գյուղատնտեսական աշխատանքների աշխույժ սեզոնին՝ գարնան վերջերից սկսած շատ ավելի աշխույժ տեմպեր են գրանցվում, իսկ ամռանը հատկապես և աշնան առաջին երկու ամիսներին կարելի է ակնկալել, որ կայուն աճը կպահպանվի: Դրան պետք է հավելենք նաև զբոսաշրջիկների թվի կտրուկ ավելացումը, ինչը համավարակից հետո պետք է հաշվի առնել որպես կարևոր գործոն: Եվս մի էական հանգամանք է տրասֆերտների կտրուկ աճը, ինչը հնարավորությոն է տալիս ոչ միայն սպառողներին ավելի մեծ քանակությամբ ապրանքներ ձեռք բերել, այլև արդեն վերևում նշեցի, որ Ռուսաստանի քաղաքացիների ֆինանսական ռեսուրսներն են այստեղ օգտագործվում՝ և՛ վճարունակությունը, և՛ նաև տրասֆերտները: ՌԴ-ն առաջատարն է այդ հարցում, իսկ Հայաստանի համար տրասֆրետներից կախվածությունը մեծ է՝ այն կազմում է մեր պետության համախառն ներքին արդյունքի մինչև 20 %-ը:
Զրուցեց՝ Արմեն Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս
- Հասարակության մեջ արմատավորվել է տարօրինակ հիվանդություն՝ մարդկանց ոչ մի սպառնալիք չի սթափեցնում. Մանասերյան
- Թաթուլ Մանասերյան. Հայ մարդն այսօր պետք է ոտքի կանգնի
- Կանխատեսում ենք Հայաստանի տնտեսության 6.5-7 % աճ, որը չի կոմպենսացնի անցած տարվա 8 % անկումը. Մանասերյան