ՀՀ իշխանությունը բացառապես մեկ ուղղությամբ է աշխատում՝ առկա և սպասվելիք ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, ՀՀ իշխանությունը բացառապես մեկ ուղղությամբ է աշխատում՝ առկա և սպասվելիք ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու՝ իրեն բնորոշ աշխատանքով։
Այս փուլում դա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է լինելու, իսկ երկարաժամկետ՝ հավաքական առումով, արցախցին։
Ճիշտ է՝ ավանդական գիծը պահպանվում է՝ «ամեն ինչի համար ռուսներն են մեղավոր», բայց Արայիկ Հարությունյանի կերպարը պատասխանատվություն բարդելու համար իդեալական է՝ հաշվի առնելով, որ մեծ թվով հարցերում Հարությունյանն իսկապես պատասխանատվության ահռելի բաժին ունի։
Ի դեպ, պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը որպես «զոհ» իր կայուն տեղն ունենալու է՝ ուղղակի իր հերթը դեռ չի հասել՝ շարքում դեռ լիքը զինվորականներ կան։
Կառավարության նախորդ նիստում փաշինյանական կրկեսը, որում նա փորձում էր հանրությանը վստահեցնել, թե տեղյակ չէ՝ ինչո՞ւ է հանձնվում Բերձորը կամ ի՞նչ նոր ճանապարհ են ամիսներով կառուցել ադրբեջանցիները, հենց դրա մասին է վկայում։
Սրա մասին են խոսում նաև կուլիսներում ծավալվող թեժ զրույցները, որոնք ավելի շատ «մարտեր առանց կանոնների» մրցաշար են հիշեցնում։
Իսկ թե ինչ է սպասվում Արցախին և Հայաստանին, անկասկած, սրանց հետաքրքրում է զուտ իրենց իշխանությունը պահպանելու տեսանկյունից»։
Հարակից հրապարակումներ`
- Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական զորքերը սեղմում են օղակը, մեծացնում ճնշումը. Տիգրան Աբրահամյան
- Սա Ադրբեջանի կողմից հաշվարկված գործընթաց է, որը շատ արագ մոտենալու է Երևանի մատույցներին. Աբրահամյան
- Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք. Տիգրան Աբրահամյան
- Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին․ Տիգրան Աբրահամյան
- Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը. Աբրահամյան
- Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ Հայաստանից Արցախ զորակոչված զինծառայողների զորացրում է իրականացվել. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան
- Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է. Աբրահամյան