Քաղաքական 17:35 09/08/2022 Հայաստան

Ադիբեկյանը Թորոսյանին՝ մահից բացի կա հաղթանակ, ասեմ իմանաս

«Արսեն Թորոսյան, դու 11 հազար  հոգու գլուխ ես կերել, բայց մահից ու կյանքի արժեքի՞ց ես խոսում, տղա՛ ջան։ Խնդիրն այն է, որ արժեքներից խոսում են մարդիկ, որոնք չունեն բացարձակապես ոչ մի բարոյական հիմք։ Բարոյականությունից զուրկ մարդիկ խոսում են վեհ արժեքներից։

Ես ընտրում եմ Արսեն Թորոսյանի մահը, քանի որ եթե Թորսյանը և նրա նմանները չլինեին  մենք կկարողանանք ինքնակազմակերպվել և հաղթել: Տղա՛ ջան, մահից բացի կա հաղթանակ, ասեմ իմանաս:  Քանի կա Նիկոլ Փաշինյանը և նրա գաղափարախոսությունը կրող անձինք, մենք տալու ենք»,-մամուլի աուլիսում հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննսիյանին և ՀՀ այլ քաղաքացինեին և լրագրողներին Արցախ մուտքն արգելելու դեպքերին՝ բանախոսն հայտարարեց, որ իրենց ձեռք չի տալիս, որ Արցախ գնան այնպիսի անհատներ, որոնք նպատակ ունեն ոտքի հանելու արցախցիներին:

Նա մտահոգություն հայտնեց, որ հենց Արցախի հանրապետության քաղաքացիներին կարող է չթողնեն վերադառնալ Արցախ, քանի որ իր ծանոթներից շատերն իրեն ասում են, որ չեն գալիս ՀՀ, քանի որ մտավախություն ունեն, որ հետագայում իրենց հնարավոր է չթողնեն վերադառնալ Արցախ:

«Իրենց պետք է Արցախում քնացնեն իրավիճակը, բոլորին թմրեցնեն և մի օր ասեն՝ բոլորդ կգաք հայկական անձնագրերը կհանձնեք, դուք այլևս Ադրբեջանի քաղաքացիներ եք: Արցախը կոնկրետ շրջափակման մեջ է մենք հասել ենք 1991 թվականի իրավիճակին, բայց եթե այն ժամանակ Արցախի թիկունքին կար Հայաստանը և մեկ բռունցք դառած հայ ժողովուրդը, ապա հիմա անգամ Հայաստանն է դավաճանել Արցախին և այն է ամենասարսափելին»,-նկատեց Ադիբեկյանը:

Ընտրողների ուսերին կանգնած է մի կառույց, որը ամերիկաների բասեիններում չոփչոփիկներ է անում երեխաների հետ այս բարդ շրջանում

Նրա կարծիքով՝ նման բարդ իրավիճակում արձակուրդները վայելելու Փաշինյանի քայլերի մասին պետք է մտածի հենց իրեն ձայն տված ընտրազանգվածը, որն ինչպես եղել է թշվառ այնպես էլ մնացել է այդպիսին՝ ի տարբերություն Փաշինյանի ընտանիքի, որը վայելում է իշխանության բարիքները

«Նրանց ուսերին կանգնած է մի կառույց, որը ամերիկաների բասյիններում չոփչոփիկներ է անում երեխաների հետ այս բարդ շրջանում: Մենք ունենք մի խնդիր՝ ազատվել այս իշխանություններից՝ լավով թե վատով: Չեմ կարծում, որ Բերձորի սրացումների ժամանակ նա կթողներ արձակուրդը և կգար ժողովրդին ինչ-որ բան բացատրելու, ոչ, նա դրա համար չի նշանակվել վարչապետ, այլ նրա համար որ թուղթը տան՝ ստորագրի:

Վերջերս Բրայզան պարզ հայտարարեց, որ Փաշինյանը որոշակի պարտավորություններ է ստանձնել, որոնք եթե չանի, ապա խնդիրներ կունենա ներսում և դրսում, քանի որ նա դրսում էլ շատ թույլ է, հտևաբար դիմացը ինչ դնեն՝ ստորագրելու է»:

Եթե ձեզ թվում է, որ սեպտեմբերի 2-ին ժողովրդին կհավաքեք «Սատկի նիկոլ» կարգախոսով և իրավիճակ կփոխվի, սխալվում եք

Անդրադառնալով ընդդիմադիր շարժման գործողություններին՝ փորձագետն ասաց. «Իշխանափոխությունը գիտություն է, տեխնոլոգիաներ են, երգն ու պարն իր տեղն ունի, երթը՝ իր, զինված ապստամբությունն էլ իր: Սա ընթացք է, և այդ ոլորտում հայտնի մասնագետներ կան որոնց թվին ես չեմ դասվում, բայց ես գիտեմ, թե ինչ անել իշխանափոխության համար: Այդ ուղիները և մարդկանց հետ աշխատելը նեղ մասնագիտական ոլորտ է, փող ածխսե՛ք, հրավիրեք մասնագետներին, իրենք այդ ամեն ինչը կկազմակերպեն: Եթե չեք ուզում փող ծախսեք և ռեսուրս ներդնեք և եթե ձեզ թվում է, որ սեպտեմբերի 2-ին ժողովրդին կհավաքեք «Սատկի նիկոլ» կարգախոսով և իրավիճակ կփոխվի, սխալվում եք: Հրավիրեք նեղ մասնագետներ և նրանք կարճ ժամանակահատվածում կկազմակերպեն իշխանափոխությունը, այնպես՝ ինչպես արվեց Նիկոլ Փաշինյանի համար: Վերջինիս համար աշխատում էին նեղ մասնագիտացված անձինք:Ուզում եք սեպտեմբերի 2-ին հավաքվենք՝ կհավաքվենք, բայց իշխանափոխությունն այդպես չի արվում, այն տեխնոլոգիա է: եթե ընդդիմությունը գիտի այդ մասին և չի անում ապա ես ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մարդկանց մասին»:

Ես ունեմ լավ լուր, որ սեպտեմբերից ռեպրեսիաներն ավելի թափ են հավաքելու

Արմինե Ադիբեկյանն անդրադարձավ նաև հիմնադրամների միջոցով գործարարներին և հայտնի դեմքերին ռեկետ անելու Փաշինյանի ընտանեկան գործունեությանը. «Ռեկետը նրանց ընտանեկան գործելաոճն է: Տարիներով գործարարներին ասել են, որ եթե նրանք այս կամ այն բանը չանեն, ապա վատ բան են գրելու նարնց մասին: Բայց ես ունեմ լավ լուր, որ սեպտերմբերից ռեպրեսիաներն ավելի թափ են հավաքելու, որն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է: Դուք նկատե՞լ եք, թե նրանք ինչքան են անդրադառնում հականիկալական ընդդիմադիր շարժմանը: Այն նրանց նյարդերի վրա ազդում է: Ալիևն այդ իմաստով ունի լավ փորձ ՝ բոլոր հակաիլհամական ուժերին ձրբակալում էր, խոշտանգում, հետո վաճառում Եվրոպայի վրա՝ ասելով՝ փող կտաս, համապատասխան արձանագրություն կընդունես կամ չես ընդունի, բաց կքողնեմ: Վստահաբար, Բաքուն ու Անկարան դրդում են Փաշինյանին, որ նա ընդդիմադիրների ձայնը կտրի,ասելով՝ քանի որ դու թուլ ես, տկար ես և կա վտանգ, որ մի գեղեցիկ օր այդ մարդիկ քեզ կհանեն գործից, իսկ մեզ բացի քեզնից ոչ մեկը պետք չէ, դու ես մեր սրտի վարչապետը: Մենք ոչ թե պայքարում ենք Փաշինյանի դեմ, այլ Հայաստանում Ադրբեջանական լոբբիի հետ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}