Թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը «ընտրություն չթողեցին» Ռուսաստանին․Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ինքը վստահ է, որ ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր։Այս մասին գրում է Ալիք մեդիան։
Նրա հայտարարության համաձայն՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան անկախ, գործընկեր պետություններ են Ռուսաստանի համար, ուստի Վրաստանը «բախտը չի փորձի և չի ընդդիմանա նրանց»:
«Այն, որ մենք ճիշտ վարվեցինք, հաստատվեց իրադարձությունների հետագա զարգացմամբ։
Ագրեսոր առաջնորդը, շուտով մերժվեց յուրայինների կողմից։ Սակայն նա երկար ժամանակ պարապ չնստեց ու հաճույքով իրեն վաճառեց Ուկրաինայի «նարնջագույն» գործիչներին։ Այսօր մենք տեսնում ենք նրանց ռուսաֆոբ քաղաքականության պտուղները»,- ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով, թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը «ընտրություն չթողեցին» Ռուսաստանին՝ հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելուց հրաժարվելու պատճառով։