Զինվորականները կարծում են, որ իրենց պարտականությունը նահանջելն է՝ Սուրեն Պապիկյանի և Հասանովի համատեղ հրամանով. Էդգար Ղազարյան
«Մարդը փողն ստանում է, զինվորական արտոնություններից օգտվում է, բայց իր պարտականությունները չի կատարում: Ստացվում է, որ եղավ Վահե Գրիգորյան՝ էլ ինչ զինվորական: Նա էլ եկել էր ՍԴ, փողն ուներ, կաբինետ ու մեքենա ուներ, բայց դատական նիստերին չէր մասնակցում»,-մամուլի ասուլիսում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝պատասխանելով դիտարկմանը, որ զինվորականները չեն ցանկանում պաշտպանել Բերձորը և Աղավնոն:
Ղազարյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանը երկրի թշնամի է՝ եկել է սահմանադրական համակարգը քանդելու և քանդել է, ինչը բերել է պետության թուլացանը և պատերազմին:
«Վահե Գրիգորյանը պատերազմի հանցագործ է, և այն խունտան, որ իր հետ միասին այդ հանցագործությունը իրականացրել է, մեր ժողովրդին տարել են պետության թուլացման և պատերազմի՝ իր բոլոր հետևանքներով»,-հայտարարեց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ զինվորական կանոնագրքերով հստակ կանոնակարգված է, թե ինչ պետք է անի զինվորականը, նույնիսկ նրանց խոսույթն է ֆորմալիզացված: Զինվորականները օրենքով պետք է հեռու լինեն քաղաքականությունից և իրենց թիվ մեկ խնդիրը երկիրը պաշտպանելն է, մասնավորապես՝ հայկական Բերձոր քաղաքը:
«Բայց իրենք պատկերացնում են, որ իրենց պարտականությունը նահանջելն է՝ Սուրեն Պապիկյանի և Հասանովի համատեղ հրամանով»,-նկատեց բանախոսը:
Էդգար Ղազարյանի կարծիքով՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում մեկնարկելու է լուրջ քաղաքական գործընթաց՝ Նիկոլ Փաշինյանի և նրա հանցախմբին իշխանությունից վռնդելու գործընթացը՝ պահպանելով նրանց կողմից նախանշված ժամկետները՝ օգոստոսի 25-ը:
«Իսկ Աղավնոյի և Բերձորի բնակիչներին խնդրում եմ մնալ իրենց բնակավայրերում, որովհետև իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվելու է: Ռուսական կողմի՝ խաղաղապահ առաքելության, ՌԴ պետության հետ բանակցություններ են վարվելու, որպեսզի գոնե պահպանվի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի դրույթները, որի տակ դրած է նաև ՌԴ նախագհի ստորագրությունը, իսկ նոյեմբերի 9-ը ենթադրում է առնվազը մինչև 2025 թվականը Լաչինի միջանցքով Հայաստանի և Արցախի անխափան կապը, որն ապահովում են ռուս խաղաղապահները՝ Ադրբեջանցիների անվտանգության երաշխիքների ներքո»,-հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:
Էդգար Ղազարյանը վստահեցերց, որ եթե ադրբեջանցիներն այսօր Բերձորի միջանցքով թույլ չեն տալի իրենց համար ոչ նախընտրելի Րաֆֆի Հովհաննիսյանին կամ մեկ այլ լրագրողի մուտքը Արցախ, ապա վաղը նոր կառուցած ճանապարհին, որի երկու կողմերում էլ լինելու է ադրբեջանական ուղեկալ, ձերբակալելու են բոլոր նրանց, ովքեև քննադատել են Ադրբեջանին, կամ մասնակցել նրա դամ պատերազմին:
Հարակից հրապարակումներ`
- Այն, որ Փաշինյան-Հակոբյան ամուսիններով դրամաշորթության հարուստ փորձառություն ունեն՝ շատ է գրվել մամուլում. Էդգար Ղազարյան
- Նրանք նայում են, թե ինչպես է երկրի ղեկավարը հպարտանում, որ ուսուցիչը աշխատանքից դուրս է գալիս ու դառնում պարեկ. Վահե Գրիգորյան
- Վահե Գևորգյան. Ավագանու անդամներին շանտաժի են ենթարկել, քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել
- Վահե Գրիգորյան. Օրը շարունակում է բարի չլինել բաց տարածքում դիմակ կրել պարտադրողների համար
- Վահե Գրիգորյան. Առավոտը բարի չէր բաց տարածքում դիմակ կրել պարտադրողների համար
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի