Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ հնարավոր է հեռախոսազրույց ունենան
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ Turkiye թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ երկու նախագահները չեն խոսել 2011թ-ից ի վեր:
Թուրքիայի նախագահը Սոչիում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է «ընտրել Սիրիայում խնդիրները լուծելու ուղին»՝ համագործակցելով Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ։
Հարցի շուրջ նաև խոսել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով.
«Սոչիում վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի հետ կապված հարցերը: Ինչ վերաբերում է հեռախոսով երկկողմ շփումների հեռանկարին, ապա դրա մասին պետք է հարցնել Անկարային, կամ Դամասկոսին»:
Ասադ-Էրդողան հարաբերությունները լարվել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան