«Ժողովուրդ». Անհասկանալի է, թե դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները 16 օր ունեն տարածքից դուրս գալու համար։ Բանն այն է, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ Նշենք, որ Աղվանոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ն վերջին ամիսներին ակտիվորեն պայքարում է ՀՀ իշխանությունների հեռացման համար, խոսում ՀՀ և Արցախի սահմանների անառիկության, Արցախի հայկական մնալու անհրաժեշտության մասին։ Ինչպես տեսնում ենք, սակայն, այս օրերին «Դաշնակցություն»-ը լուռ է։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից պարզել՝ ինչու են նրանք լռում, սակայն վերջինս վստահեցնում է՝ իրենք բազմիցս են խոսել այդ մասին։
«Միայն «Դաշնակցություն»-ն էր խոսում, որևէ մեկը ոչ մի բան չէր ասում։ Ես ինքս անձամբ 2021 թվականի օգոստոսին, երբ խորհրդարանը նոր էր ձևավորվել, այդ հարցը տվել եմ, դրանից հետո՝ բաց և փակ նիստերի ժամանակ։ Բացարձակապես լուռ չէինք, սակայն ընդդիմությունն ունի այնքան ուժ և կարողություն, ինչքան ձայն ստացել է, և որքան մարդ իր հետևից դուրս է գալիս փողոց։ Այն մարդիկ, որոնք ընդդիմության գործունեության նկատմամբ վերապահություն ունեն, թող ասեն՝ երբ ասում էինք՝ երկիրը կործանվում է, իրենք լսեցի՞ն ընդդիմությանը», – նկատեց նա։
Նա համաձայն չէ, որ կարող էին որևէ բան անել և չեն արել։ Չնայած դրան՝ անհասկանալի է, թե դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը՝ փաստացի մաս կազմելով հայրենիքի հանձնման գործընթացին:
Ոչ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն է հրաժարվում պաշտոնից, ոչ «Դաշնակցություն»-ն է Աղավնոյի հանձնմանը մասնակից կուսակցին հեռացնում կուսակցությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Լրագրողները անցանկալի՞ անձ են Արցախում
- «Ժողովուրդ». Նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին
- «Հրապարակ». Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գևորգ Փարսյան-2» անել
- «Ժողովուրդ». Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին Սևանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցում
- «Հրապարակ». Սպասվող ՏԻՄ ընտրություններում հատկապես կատաղի մարտեր են մղվելու Սիսիան համայնքում
- «Ժողովուրդ». Անշարժ գույքի գները բավականին բարձրացել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան