Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․
«Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքում ազգային պարկի աշխատակազմի կողմից իրականացվել են մաքրման աշխատանքներ. տարածքը մաքրվել է աղբից:
Սիրելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք բնության գիրկ այցելելիս չմոռանալ խիստ սրտացավ և հոգատար վերաբերմունքի մասին՝ հանդեպ մեր շրջակա միջավայրի և բնական հուշարձանների։
Շրջակա միջավայրի մաքրության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս, լինի ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, թե քաղաքացի կամ զբոսաշրջիկ»: