Օկուպացված Հայաստանի մեկ շաբաթը. Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Ընդամենը մեկ շաբաթում.
• Արցախի պաշտպանության բանակում ծառայող ՀՀ-ից ժամկետային զինծառայողների անսպասելի և ցուցադրաբար դուրսբերում Արցախից, ոմանց՝ նույնիսկ ծառայության ժամկետը չլրացած;
• դուրսբերման հաջորդ իսկ օրն ադրբեջանական հարձակումներ Արցախի վրա մի քանի ուղղությամբ, ունենք զոհեր ու բազմաթիվ վիրավորներ, ամենայն հավանականությամբ մի քանի ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացում ու բարձունքների զբաղեցում;
• զանգվածային ոստիկանական ռեյդեր Երևանում և ՀՀ որոշ բնակավայրերում, ավտոմեքենաների խուզարկություններ;
• նույն օրը Ադրբեջանին թաքուն վերադարձնում են ավելի վաղ մեր տարածքում հայտնաբերված ու գերեվարած ադրբեջանցի զինվորականի, ինչը հանրությունից գաղտնի են պահած լինում; վերադարձնում են ոչ մի բանի դիմաց, այն պարագայում, որ մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում Ադրբեջանի բանտերում;
• հայերի ձեռքով դատարկվում են Աղավնոն ու Բերձորը, որ հանձնեն ադրբեջանցիներին, ինչն Արցախը ՀՀ-ի հետ կապող հուսալի ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու պլանի բաղկացուցիչ մասն է;
• օգոստոսի մեկից մեկնարկած եռամսյա հավաքների 2 մասնակից է զոհվում («եռամսյա ՊԱՏԺԻՉ հավաքներ» եմ դրանց ասում);
• Ապարանում իշխանամետ հանցախմբի իրագործած զանգվածային գնդակահարության (5 վիրավոր, 2 զոհ) վիրավորներից մեկն է մահանում, այսինքն այդ միջադեպով արդեն 3 զոհ ունենք։ Հիշեցնեմ, որ այդ գործով ընդամենը 1 հոգի է մեղադրվում։ Սուպերմեն էր, մենակով 7 հոգու կպել էր որսորդական զենքից։
Սա օկուպացված Հայաստանի մեկ շաբաթն է։
Սա է Նիկոլի խոստացած ապագան, որն արդեն ներկա է։
Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կյանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցավով»։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսևորումն է. Թաթոյան
- Բերձորում, Աղավոյում և Լաչինի միջանցքի մնացած բնակավայրերում տեղի է ունենում կազմակերպված էթնիկ զտում
- Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում. Տիգրան Աբրահամյան
- Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը․ Վրթանեսյան
- Նիկոլն ու իր խմբակը շատ լավ հասկանում են, թե ինչ են անում և ինչու են անում. Վրթանեսյան
- Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է. Վրթանեսյան
- Հանկարծամահ է եղել եռամսյա վարժական հավաքի մասնակիցը․ ՀՀ ՊՆ
- Երևանի փողոցներում ռեյդեր են այս պահին. Վրթանեսյան
- Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ Հայաստանից Արցախ զորակոչված զինծառայողների զորացրում է իրականացվել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան