«Հրապարակ». Լրագրողները անցանկալի՞ անձ են Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Ռուս խաղաղապահները թուլ չեն տվել Հայաստանից մեկնած լրագրողներից ոմանք մուտք գործեն Արցախի հանրապետություն: «Մեդիահաբի» լրագրող Անի Գևորգյանին, մասնավորապես, ասել են, որ իրենց ցուցակ են փոխանցել, որ կան լրագրողներ, որոնց մուտքը թույլ չեն տալու, Արցախի ԱԳՆ-ից էլ պարզաբանել են, որ իրենք որևէ ցուցակ չեն փոխանցել:
Կան տեղեկություններ, որ ՀՀ իշխանություններն են խաղաղապահներին ցուցակ փոխանցել և արգելել անցանկալի «հյուրերի» մուտքը Արցախ, ինչպես Փառուխի դեպքերի օրերին, երբ ՀՀ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մտնել Արցախ՝ պատճառաբանելով, թե անվտանգային խնդիրներ չստեղծելու նպատակով են նման որոշում ընդունել: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ 1-in.am-ի լրագրողին էին արգելել հատել սահմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին
- «Հրապարակ». Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գևորգ Փարսյան-2» անել
- «Ժողովուրդ». Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին Սևանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցում
- «Հրապարակ». Սպասվող ՏԻՄ ընտրություններում հատկապես կատաղի մարտեր են մղվելու Սիսիան համայնքում
- «Ժողովուրդ». Անշարժ գույքի գները բավականին բարձրացել են
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում