Ղազախստանում ապացուցվել է հունվարյան անկարգությունների մասնակիցներին ոստիկանականությունում խոշտանգելու դեպքերը
Ղազախստանի դատախազության աշխատակիցներն ապացուցել են ոստիկանության աշխատակիցների կողմից հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգությունների մասնակիցների նկատմամբ խոշտանգումների կիրառումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի հայտնել է Հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Ի կատարումն պետության ղեկավարի հանձնարարականի՝ դատախազությունը շարունակում է հունվարյան իրադարձությունների ժամանակ կալանավորների նկատմամբ խոշտանգումներ կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական գործի քննությունը։ Ներկայումս դատախազներն ավարտել են քննչական գործողություններն Ալմաթիի շրջանի ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների դեպքի առթիվ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ապացուցվել է հունվարի 7-ից հունվարի 17-ը ոստիկանության աշխատակիցների կողմից Տալդիկորգան քաղաքում անկարգություններ կատարելու համար բերման ենթարկված 23 քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների կիրառման փաստերը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում անկարգությունների մասնակից 717 մարդ է դատապարտվել
- Ղազախստանը հայտնել է, որ Ռուսաստանին շրջանցելով Եվրոպա նավթ մատակարարելու ցանկությունը քաղաքական ենթատեքստ չուն
- ՀՀ նախագահն ու Ղազախստանի առաջին փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին