Ղրիմում պայթյունները տեղի են ունեցել հանգստավայրերից հեռու, զբոսաշրջիկները չեն տուժել
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտնել է, որ Ղրիմի Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղում պայթյունները տեղի են ունեցել հանգստավայրից հեռու։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»,-ն:
«Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հանգստյան գոտուց հեռու, զբոսաշրջիկների շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,-ասվում է նախարարության Telegram ալիքում։
ATOR-ը պարզաբանել է, որ «մի քանի հզոր պայթյուններ» տեղի են ունեցել «Ղրիմում՝ Նովոֆեդորովկայում գտնվող ռազմական օբյեկտի մոտ»։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էին, որ պայթյուններ են տեղի ունեցել Ղրիմի արևմուտքում գտնվող ռազմական օդանավակայանի մոտ։ Ականատեսների վկայությամբ՝ գյուղի և մերձակա Սակի քաղաքի տներում ապակիներ են կոտրվել։ Դեպքի վայր են շտապել շտապօգնության աշխատակիցները։ Իշխանությունները խնդրել են վաղաժամ եզրակացություններ չանել և սպասել պաշտոնական տեղեկատվության։
Հարակից հրապարակումներ`
- Կիևում հայտնել են, որ ուկրաինական բանակի կորուստներն օրական 30-50 մարդ է
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարել սեփական արտադրության զրահափոխադրիչների խմբաքանակը
- Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Մոուրինյոն դիմել է ուկրաինացիներին
- Ուկրաինայում ուկրաիներենի մասին օրենքի հակառակորդներին կոչ է արվել լքել երկիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին