Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Մոուրինյոն դիմել է ուկրաինացիներին
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Դոնեցկի «Շախտյորի» հետ ստուգողական հանդիպումից հետո (5:0) դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը հայտնել են ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը։
«Բոլոր նրանք, ովքեր այսօր ներկա են եղել «Stadio Olimpico»-ում, խորապես զգում են Ուկրաինայի քաղաքացիների խնդիրները։ Նրանք ցույց են տալիս, թե որքան միասնական, համարձակ և ընկերասեր են: Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում, և ցանկանում ենք նույն բանը, ինչ բոլորը՝ երջանկություն և խաղաղություն: Մենք տեսանք բազմաթիվ ուկրաինացի երեխաների, նրանց գեղեցիկ դեմքերն ու ժպիտները։ Նրանք շարունակում են ժպտալ։ Հույս ունենք, որ նրանք էլ ավելի հաճախ կժպտան»,-ասել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Ուկրաինայի Պրեմիեր լիգայում (UPL) մրցաշարի հաղթողը որոշվեց ժամանակից շուտ՝ դա «Շախտյոր»-ն էր: Փետրվարի 24-ից ի վեր առաջնության խաղեր չեն անցկացվել: Մրցաշարի դադարեցման օրվա արդյունքներով «Շախտյորը» զբաղեցնում էր աղյուսակի առաջին տեղը՝ 18 խաղում վաստակելով 47 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել էր Կիևի «Դինամոն»:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում կստեղծվի պատժամիջոցների քաղաքականության բյուրո
- Մոուրինյո. Մենք Հենրիխ Մխիթարյանի հետ երեք տիտղոս նվաճեցինք «Մանչեսթեր Յունայթեդում»
- Հենրիխ Մխիթարյան. Ես և Մոուրինյուն նոր գլուխ ենք բացել
- «Շախտյորի» մարզիչը լրագրողների հետ հանդիպման է գնացել Զորոյի կերպարով
- «Շախտյորը» մշտական հիմունքներով կտեղափոխվի Խարկով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին