Ուշիի ոլորաններում իրար են բախվել բեռնատար ավտոբաքը և «Opel Astra», 3 մարդ զոհվել է
Օգոստոսի 9-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոբաքը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղում մահացել են, իսկ մեկ ուղևորը և բեռնատար ավտոբաքի վարորդը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած ուղևորին և 3 զոհերի դիերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին