Հայկական ու դաշնակից անխտիր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն այս գերխնդրի լուծմանը. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի երեկվա հայտարարություններին.
«Էրդողանական վարչախմբի արտգործնախարարը, բացի Հայաստանի հասցեին ագրեսիվ զգուշացումներից, հասցրել է թվիթերյան գրառում անել, որն ավարտվում է՝ «Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ջան Ադրբեջանն ընդհանրապես միայնակ չէ», սրանով փորձելով արձանագրել, որ իր վարչախումբը երբեք միայնակ չի թողնի Բաքվի բռնապետական վարչախմբին։
Դե, ինչ, եթե այդպես է, ապա պետք է միայնակ թողնել հենց էրդողանական վարչախմբին՝ սահմանելով Հարավային Կովկասի առողջ մարմնից Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության հեռացման տեսլականը և դրա իրականացման բազմաբաղադրիչ ծրագիրն ու այդ ծրագրից բխող քայլերը։
Այդ հիբրիդային տեսլականը պետք է բաղկացած լինի երեք խոշոր մասից՝ արհեստածին Ադրբեջանի զսպում, դրա նկատմամբ գերակայության հաստատում և դրա վերջնական ու անվերադարձ վերաձևում բնական միավորների։
Սա պետք է դառնա մեր տեսլականը, և հայկական ու դաշնակից անխտիր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն այս գերխնդրի լուծմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Բարդարցրել է Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում. Վարդան Ոսկանյան
- Բերձորը, Աղավնոն և Սուսը թշնամուն նվիրելով՝ ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լուրջ և հիմնավոր անհանգստություն ունի. Վարդան Ոսկանյան
- Բերձորը մեր ոգու հերթական ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով». Ոսկանյան
- Իրանը մեր անվտանգային ճարտարապետության ամբողջ համակարգում ունի իր յուրահատուկ տեղը. Վարդան Ոսկանյան
- Իրանի հոգևոր առաջնորդն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և Արցախին առնչվող երկու կարևոր հայտարարություն է արել. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին