Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արձանագրենք, որ եռամսյա հավաքներից մեկ շաբաթ է անցել և ունենք հավաքի զորակոչված մեկ զինծառայողի հանկարծամահության դեպք, ևս մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ՝ որոնողական աշխատանքները Սևանա լճի հատվածում շարունակվում են։
Ինչ-որ մեկը հիշում է՞, թե ի՞նչ նպատակով են պաշտոնապես անցկացվում այս հավաքները՝ քաղաքական մոտիվները դեռ մի կողմ՝ շատ քչերը։
Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում։
Դրա համար այս հավաքների տակ ամեն ինչ կարելի է փնտրել և գտնել, բացի իր բուն նպատակից։
Բովանդակության, կազմակերպչականի, կարգապահության մասին չխոսեմ՝ ամեն ինչ արդեն պարզ է։
Հետևանքները, նման դեպքերում, ակնհայտ են ու այս ամենը տարածաշրջանում լարվող իրադրության պայմաններում»։
Հարակից հրապարակումներ`
- Հանկարծամահ է եղել եռամսյա վարժական հավաքի մասնակիցը․ ՀՀ ՊՆ
- «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանը մեկնել է եռամսյա հավաքների
- Եթե եռամսյա հավաքներն օգտագործում են որպես պատժամիջոց, ապա բանակի վարկանիշն իջեցնող գործընթաց է. Աղասի Ենոքյան
- Եռամսյա հավաքներում մարդիկ ընդգրկվում են թիրախավորված. պահեստազորի գնդապետ Մխիթարյան
- Աբրահամյան. Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան