Գնդակային հրաձգության ԱԱ պարգևատրության արարողությունը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը, որը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր, ֆեյսբուքյան իր էջում գնդակային հրաձգության աշխարհի առաջնության պարգևատրության արարողության ուղիղ հեռարձակումն է ապահովել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-8-ը Ֆրանսիայի Շատորու քաղաքում տեղի է ունենում վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը:
Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, որտեղ, հաղթելով Քաթարի ներկայացուցչին 6:0 հաշվով, դարձել է բրոնզե մեդալակիր:Երիտասարդների պայքարում 553 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել նաև Գոհար Հարությունյանը:
Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում էր ընդհանուր առմամբ 6 մարզիկով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան