Եղանակն՝ առաջիկա հինգ օրերին
Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Հայաստանի տարածքում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-14-ին մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ կբարձրանա 13-14-ին 4-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին