Թունավորման դեպքեր Ախալքալքում
Արդեն մի քանի օր է Ախալքալաքում և գյուղերում տարածվում է տեղեկություն, որ խմելու ջրից մարդիկ են թունավորվում: Բնակիչները մեկը մյուսին հորդորում է կամ ջուրը խմել եռացնելուց հետո, կամ խանութից գնել։ Jnews-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանն ասել է, որ ջրից մասայական թունավորման դեպքեր չեն գրացվել կլինիկայում։
«Մեր հիվանդանոցում թունավորում կոնկրետ ջրի պատճառով չի եղել, ոչ մի դեպք չենք ունեցել։ Թունավորման մեկ-երկու դեպք ենք ունեցել, երբ երեխաներ են եղել, բուժում են ստացել և տուն գնացել։ Ինձ շատերը զանգեցին, հարցրին՝ կա՞ այդպիսի դեպք, իրականում չկա, հանգիստ է իրավիճակը կլինիկայում այդ առումով», – ասել է Գայանե Ֆիդանյանը։
Համաճարակաբանի խոսքով, այս սեզոնին թունավորման դեպքերը սպասելի են, քանի որ, օրինակ, երեխաների դեպքում նրանք կարող են կեղտոտ ձեռքերով ինչ-որ բան ուտել, որը կարող է տարբեր մարսողական վիրուսներ առաջացնել օրգանիզմում։
Չնայած այն հանգամանքին, որ կլինիկայում դեպքեր չեն հաստատվել, շրջանի որոշ գյուղերում կան հնարավոր թունավորման դեպքեր։ Երեխաների մոտ կա սրտխառնոց, ընդհանուր թուլություն, փորլուծություն։ Մեծահասակների շրջանում նույնպես նկատվում է։
Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլիի խոսքով, ջրից թունավորման դեպքերը բացառվում են։
«Մենք ջուրը միշտ ախտահանում ենք քլորով, ես 100 տոկոսով բացառում եմ, որ կարող է թունավորման դեպքերը լինեն ջրից։ Մենք ունենք հետազոտող, ով մշտապես ստուգում է քլորի հատկությունը ջրի մեջ, որը թույլ չի տալիս բակտերիաներին շատանալ ջրում», – ասել է Գիորգի Վախտանգիշվիլին:
նա նշել է, որ քլորացվում են բոլոր գյուղերի խմելու ջրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին