Շախմատի համաշխարհային օլիմպիադա. կանանց հավաքականի արդյունքը
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտվել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այս մասին գրում է Արմսպորտը։
Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:
Վերջնարդյունքում Հայաստանի կանանց հավաքականը, Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, 16 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը: Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ուկրաինայի հավաքականը՝ 18 միավորով: Երկրորդ տեղում Վրաստանի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հնդկաստանի թիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան