ԱՄՆ-ն Ուկրաինային 89 մլն դոլար կտրամադրի ականազերծմանն աջակցելու համար
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Կիևին 89 մլն դոլար հատկացնել սակրավորների պատրաստման համար, որոնք պետք է զբաղվեն ականազերծմամբ և չպայթած զինամթերքի ոչնչացմամբ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ, այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
Փաստաթղթից հետևում է, որ ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը «2022 ֆինանսական տարում մտադիր է տրամադրել 89 միլիոն դոլար՝ հրատապ հումանիտար խնդիրների լուծման համար»՝ կապված ականապատ տարածքների, չպայթած զինամթերքի, ինքնաշեն պայթուցիկ սարքերի առկայության հետ։
Փաստաթղթում ասվում է, որ այդ միջոցներն ուղղվելու են ականազերծմամբ զբաղվող 100 սակրավորների ուսուցմանը, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելուն։
Հարակից հրապարակումներ`
- Թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը «ընտրություն չթողեցին» Ռուսաստանին․Դմիտրի Մեդվեդև
- Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
- Կիևում հայտնել են, որ ուկրաինական բանակի կորուստներն օրական 30-50 մարդ է
- Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել ևս 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ
- ԵՄ-ն իր հիվանդանոցներում բուժում է 1000 վիրավոր ուկրաինացու
- Reuters. ԵՄ-ն մինչև սեպտեմբեր կձևավորի Ուկրաինային հատկացվելիք 8 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթը
- Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ֆոնին Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մեծացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին