Ավետիք Չալաբյանին ՔԿՀ-ից չեն տեղափոխել դատարան
Այսօր ժամը 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, պետք է մեկնարկեր «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատալսումների դռնբաց նիստ։ Մեկնարկում են բուն լսումները: Սակայն նիստը 40 րոպե հետաձգվել է, քանի որ Ա. Չալաբյանին ՔԿՀ-ից չէին տեղափոխել դատարան։
Ա.Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով։ Հուլիսի 27-ից ազատության մեջ էր, քանի որ կալանքի ժամկետը լրացել էր։ Նա կրկին կալանավորվել է օգոստոսի 3-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։
«Դատալեքս»-ում մեղադրականն այսպիսին է. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
Պաշտպանական կողմի մեկնաբանությունները՝ հարակիցներով։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ թե կալանավոր եմ, այլ այս երկրում գործող վարչակարգի պատանդի կարգավիճակում եմ. Չալաբյան
- Սա ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից. Ավետիք Չալաբյան
- Չալաբյանին կալանավորելու դատարանի որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել. Ռուբեն Մելիքյան
- Ցմահ տվեք ինձ, բերանս էլ կապար լցրեք, որ ես սատկեմ, մեռնեմ, պրծնեմ, դուք էլ գործից պրծնեք. Չալաբյանը՝ դատավորին
- Չալաբյանի օրինակով Նիկոլի ուղերձն է՝ իր գրպանի տուզիկներից բացի, որևէ այլ նոր խաղացողների չի հանդուրժելու. Վրթանեսյան
- Սա Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերն է. Ավետիք Չալաբյան
- Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց
- Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի
- Ավետիք Չալաբյանի գործով մեղադրական եզրակացությունում կան թերություններ, բացթողումներ, խեղաթյուրումներ. Պաշտպան
- Գործող իշխանությունները ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին. Պաշտպանական թիմ
- Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելն է. Մենուա Սողոմոնյան