Հայաստանի հավաքականի ելույթը երկար կհիշվի, քանի որ շատերի համար էր սենսացիոն. Գաբրիել Սարգսյան
«Միանշանակ, թիմը շատ լավ մասնակցություն ունեցավ։ Նախկինում դժվարանում եմ հիշել դեպք, որ թիմն այսքան միավոր հավաքելով՝ գրավի երկրորդ տեղ։ Եղել են դեպքեր, որ ավելի քիչ միավորով թիմերը դարձել են օլիմպիական չեմպիոն։ Այս տարի ուղղակի մրցակցությունը շատ մեծ էր»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի մարզիչ Արման Փաշիկյանը՝ խոսելով ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի Օլիմպիադայում հայ շախմատիստների գրանցած արդյունքի մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանում կայացած ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի Օլիմպիադայում նվաճել է արծաթե մեդալը։
Նա նշեց, որ այնքան էլ շատ չուրախացան, մի տեսակ ափսոսանք կար՝ «իսկ ինչու չեմպիոն չդարձանք»։
Փաշիկյանի խոսքով, Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպումները, բնականաբար, հոգեբանորեն ավելի լարված է լինում, բայց խաղի սկզբում դիրքերը հայ շախմատիստների համար բարենպաստ էին, արդեն մրցախաղը սկսելուց մի 20 րոպե հետ պարզ էր, որ, հավանաբար, Հայաստանի թիմը կհաղթի։
Նա ասաց, որ թիմում բոլորը միասնական են, իրար օգնում են։
Թիմի ավագ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ասաց, որ չեմպիոնությունը լրիվ այլ զգացողություն և մի փոքր ափսոսանքի զգացություն կա, որ չեմպիոնի տիտղոսին չարժանացան, քանի որ շատ մոտ էին չեմպիոնությանը։
Նա նշեց, որ Լևոն Արոնյանի բացակայությունը միշտ է զգացվում, ամենաշատը, երբ պատաստվում էին մրցաշարին. «Նա այն կարգի շախմատիստ է, որ միշտ զգացվում է նրա բացակայությունը։ Մեզ համար միշտ դժվար է առանց Լևոն Արոնյանի, բայց միշտ նա մեր կողքին է, բոլոր տղաներին օգնում է, ուղղակի մեզ հետ չի խաղում»։
Գաբրիել Սարգսյանի կարծիքով, այս օլիմպիադայում Հայաստանի հավաքականի ելույթը երկար կհիշվի, քանի որ շատերի համար էր սենսացիոն, շատերը հենց ընթացքում սկսել են երկրպագել հայկական թիմին։
«Մթնոլորտն այնպիսին էր, որ այնտեղ ներկա շատերը ցանկանում էին, որ մենք լավ խաղանք»,- ասաց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի օլիմպիադայի փոխչեմպիոններն արդեն Հայաստանում են
- Մի փոքր ուղղում՝ շախմատի մեր հավաքականը կիսեց առաջին-երկրորդ տեղերը, դա էական հանգամանք է. Սերժ Սարգսյան
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. կանանց հավաքականի արդյունքը
- Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն՝ ուղղակի անհավատալի է. Արոնյանը՝ Հայաստանի հավաքականի մասին
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ փոխչեմպիոն
- Գաբրիել Սարգսյանը՝ Ադրբեջանի թիմին հաղթելու և հաջողության գաղտնիքի մասին
- Շախմատի օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը վերջին տուրում
- Գաբրիել Սարգսյանը հաղթեց Մամեդյարովին
- Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ
- Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
- Շախմատի օլիմպիադա․ 8-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
- Շախմատի օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի հետ, կանայք հաղթել են Իսրայելին
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել
- Շախմատի օլիմպիադա. Մեր հավաքականն արդեն գրանցել է 5 հաղթանակ
- Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթել է Անդորրային
- Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի թիմը հաղթել է 4:0 հաշվով
- Հայաստանի հավաքականների կազմերը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին