Շատ ցավալի է, որ Լևոնի նման մարզիկն այլևս Հայաստանը չի ներկայացնում․ Գաբրիել Սարգսյան
«Մեզ համար շատ մեծ կորուստ է, որ Լևոն Արոնյանը մեզ հետ չէ, բայց այս հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում ունի Լևոնը, քանի որ թիմի բոլոր անդամների հետ նա երկար տարիներ պարապել է և մեր յուրաքանչյուր ուժեղ շախմատիստների աճի մեջ նա մեծ ներդրում ունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց շախմատիստ Գաբրիել Սարգսյանը՝ հավելելով․
«Շատ ցավալի է, որ Լևոնի նման մարզիկն այլևս Հայաստանը չի ներկայացնում»։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած շախմատի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք։
Ինչ վերաբերում է հաղթանակին, ապա Սարգսյանը նշեց․
«Դժվար էր առաջին խաղատախտակին, քանի որ շատ լավ մարզավիճակում էին առաջին համարները։ Բայց ուրախ եմ, որ շատ լավ ստացվեց։ Իմ հաջողությունը տղաներին ավելի մեծ վստահություն էր հաղորդում»։
Հիշեցնեն նաև, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես էր գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, հրաժարվել էր խաղալ Հայաստանի ազգային թիմի դեմ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականի ելույթը երկար կհիշվի, քանի որ շատերի համար էր սենսացիոն. Գաբրիել Սարգսյան
- Շախմատի օլիմպիադայի փոխչեմպիոններն արդեն Հայաստանում են
- Գաբրիել Սարգսյանը՝ Ադրբեջանի թիմին հաղթելու և հաջողության գաղտնիքի մասին
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ
- ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը բարձրացել է չորրորդ տեղ
- The Airthings Masters. Լևոն Արոնյանը չհաղթահարեց նախնական փուլի արգելքը
- FIDE Grand Prix․ Լևոն Արոնյանը պարտվել է եզրափակիչի թայ-բրեյքում
- Առաջնությանը նախապատրաստվել էի Լևոն Արոնյանի հետ. Հայաստանի նորընծա չեմպիոն Մանուել Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին