«Ժողովուրդ». Կրթության զարգացման պետական ծրագիրը ներկայացվել է խորհրդարանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» արդեն ներկայացվել է խորհրդարանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորներն այն կքննարկեն սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում, երբ խորհրդարանը ետ կգա արձակուրդից։
Մենք տեղեկացանք, որ այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը, որը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի:
Այսպիսով, ծրագրի ներածության մեջ անդրադարձ է կատարվել 2020-ին կորոնավիրուսային հիվանդության և 44-օրյա պատերազմի թողած ազդեցությանը կրթության համակարգի վրա և ծագած հրատապ խնդիրներին։ Ըստ նախարարության ծրագրի՝ հետևանքները օրակարգ են բերում ոչ միայն կրթական միջավայրի անվտանգությանը, այլև կրթական բովանդակությանն առնչվող շեշտադրումների փոփոխության անհրաժեշտություն։
Առաջարկվում է, որ մինչև 2030 թվականը 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսն ընդգրկված լինի նախադպրոցական ծառայություններում։ Այս ծրագիրն արդեն անցել է հանրային քննարկում, իսկ գլխավոր քննարկումը կանցկացվի խորհրդարանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան