ՀԴԲ-ի գործակալները քչփորել են Մելանյա Թրամփի զգեստապահարանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը խուզարկությունների ժամանակ ՀԴԲ-ի գործակալները քչփորել են նաև նրա կնոջ՝ Մելանյայի զգեստապահարանը։ The New York Post-ի տարածած լուրը վերահրապարակել է «Գազետա ռու»-ն։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները քչփորել են ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ զգեստապահարանը՝ Ֆլորիդայում Թրամփի Մար-ա-Լագոյի 128 սենյականոց առանձնատան վրա ՀԴԲ-ի խուզարկության ժամանակ: Ֆեդերալները նստավայր են ժամանել առավոտյան ժամը 9-ին և հեռացել միայն 18:30-ին։ Այս ամբողջ ընթացքում քաղաքացիական հագուստով ՀԴԲ-ի 30 գործակալ խուզարկել է Թրամփի ընտանիքի մասնավոր բնակարանները։
Բացի Մելանյա Թրամփի զգեստապահարանից, նրանք մի քանի ժամ անցկացրել են նախկին նախագահի աշխատասենյակում՝ բացելով սեյֆն ու դարակները։ Նրանք ապացույցներ էին փնտրում, որ Թրամփն իր տանը գաղտնի փաստաթղթեր է պահել։ Կողպված նկուղային պահեստում նրանք հայտնաբերել են Սպիտակ տան նյութերի 15 տուփ, որոնք առգրավել են։ Արկղերը պարունակում են փաստաթղթեր և հուշագրեր Թրամփի նախագահությունից, ներառյալ Բարաք Օբամայի և Կիմ Չեն Ընի նամակները, ինչպես նաև նամակագրություն համաշխարհային առաջնորդների հետ: Հայտնի չէ, թե արդյոք այլ բան առգրավվել է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն չի ներկայացրել առգրավված իրերի մանրամասն ցուցակը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի տանը ՀԴԲ-ի կազմակերպած խուզարկությունը տևել է մի քանի ժամ.Politico
- ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեղադրում է Կապիտոլիումի գրոհի ժամանակ կանխամտածված անգործության մեջ
- Մահացել է Թրամփի կինը
- Դոնալդ Թրամփի ընկերությունը վաճառել է Վաշինգտոնի իր հյուրանոցը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան