ՌԴ ԱՆ-ն հայտնել է Ղրիմի օդանավակայանում պայթյունների հետևանքով մեկ մարդու մահվան մասին
Ղրիմի Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 13 մարդ, մեկ մարդ մահացել է։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է տարածաշրջանի առողջապահության նախարարության Telegram ալիքը։
«2022 թվականի օգոստոսի 10-ի ժամը 08:30-ի դրությամբ Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել է 13 մարդ, մեկ մարդ մահացել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ այդ հաղորդվում էր ինը վիրավորի մասին։
Նշվում է, որ Սակիի շրջանային հիվանդանոցը ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերել 10 տուժածի, այդ թվում՝ երկու երեխայի։ Նրանք բոլորն էլ թեթև վնասվածքներ են ստացել։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ հիվանդ հիվանդանոցում շարունակում է ստացիոնար բուժումը։