Ճապոնիան հաստատել է նոր կառավարության կազմը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայաշին չորեքշաբթի օրը տեղի ունեցած վերադասավորումներից հետո պահպանել է իր պաշտոնը Ֆումիո Կիսիդայի կառավարությունում։ Նախարարների նոր ցուցակը հատուկ մամուլի ասուլիսում ընթերցել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն, ով նույնպես կշարունակի կատարել իր պարտականությունները։
«Յոշիմասա Հայաշին մնում է արտգործնախարար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա։ պաշտոններն պահպանել են նաև ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին, Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար Տեցուո Սաիտոն և տնտեսական վերականգնման նախարար Դեյշիրո Յամագիվան, որը միաժամանակ զբաղեցնում է նորաստեղծ պաշտոնը, որը պատասխանատու է ստարտափների առաջմղման համար և ղեկավարում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը։
Յասուտոշի Նիշիմուրան, ով անցյալ տարի տնտեսության վերականգնման նախարարն էր և պատասխանատու էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, նշանակվել է էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նոր նախարար։
Յասուկաձու Համադան դարձել է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարար: 66-ամյա Համադան արդեն 2008-2009 թվականներին եղել է պաշտպանության գերատեսչության ղեկավար։ Նա այնքան էլ հայտնի չէ լայն հասարակությանը, սակայն համարվում է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) պաշտպանության ամենախելամիտ փորձագետներից մեկը:
Տարո Կոնոն, Սանաե Տակայչին և Կացունոբու Կատոն, որոնք նախկինում զբաղեցրել են տարբեր նախարարական պաշտոններ, վերադարձել են կառավարություն։ Կոնոն, որը նախկինում, ի թիվս այլ հարցերի, ղեկավարել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, ստացել է թվայնացման համար պատասխանատու նախարարի պորտֆելը։ Տակայչին, որը Աբեի ամենամոտ գործընկերներից էր և հայտնի է իր «բազեի» դիրքորոշմամբ, նշանակվել է տնտեսական անվտանգության նախարար։ Կատոն իր հերթին վերադարձել է առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնին, որն արդեն զբաղեցնում էր Աբեի կառավարությունում։ Հատկանշական է, որ Կոնոն և Տակայչին անցյալ տարվա աշնանը Ֆումիո Կիսիդայի հիմնական մրցակիցներն էին ԼԴԿ նոր նախագահի և վարչապետի պաշտոնում։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան բողոքի նոտա է հղել Չինաստանին՝ հրթիռի ընկնելու պատճառով
- Ճապոնիայում հաճախակիացել են դելֆինների հարձակման դեպքերը մարդկանց վրա
- Ճապոնիան արգելելու է Պուտինին մասնակցել Տոկիոյում Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է
- Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը