ՄՕԿ-ը մտավոր խաղերը համարում է առանձին կատեգորիա
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումը շախմատի օլիմպիական հեռանկարների վերաբերյալ այն է, որ կազմակերպությունը մտավոր խաղերը համարում է առանձին կատեգորիա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Արկադի Դվորկովիչը, ով անցած կիրակի վերընտրվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում։
«Շախմատը օլիմպիական մարզաձևերի շարքում ընդգրկելու մի քանի փորձ եղել է: Մենք ճանաչված ենք ՄՕԿ-ի կողմից, բայց օլիմպիական ծրագրի մասնակից չենք, չնայած ամեն անգամ մասնակցում ենք մարզաձևերի ընտրության գործընթացին։
Շատ բան կախված է խաղերը հյուրընկալող երկրից, քանի որ նրանք են որոշում ներառվող մարզաձևերի ցանկը»,- ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ասել է Դվորկովիչը: