Ծնողների դեմը փակելու իրավունք չունես. վեճ՝ զոհված զինծառայողների հարազատների ու ՊՆ-ի աշխատակիցների միջև
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատաները պաշտպանության նախարարության մոտ երկու ժամից ավելի սպասում են նախարարության պատասախատուների արձագանքին. նրանք պահանջել են հանդիպում պաշտպանության նախարարի կամ փոխնախարարի հետ։ Նախարարությունից խոստացել են ճշտել և տեղյակ պահել զոհված զինծառայողների հարազատներին, սակայն այդպես էլ որևէ պատասխան չկա։
Նրանք որոշեցին մտնել ընդունարան, սակայն հենց մուտքի մոտ զոհվածների հարազատների ու ՊՆ աշխատակիցների միջև վեճ եղավ, նրանց չթողեցին առաջ գնալ։
«Ուզում էինք ներս մտել, մի երիտասարդ էր, ասաց՝ չի կարելի։ Այսինքն ո՞նց չի կարելի, մենք իրավունք չունե՞նք նախարարության ընդունելության շենքի մոտ կանգնել։
Ընդամենն ուզում էինք ընդունարանում սպասել։ Ես էլ ասացի՝ իմ տղան, ով այսօր ինձանից բացակայում է, քեզնից բոյով, սիրուն, գրագետ, իրավունք չունես որևէ ծնողի դեմը փակել, արգելել ներս մտնել»,- լրագրողներին ասաց զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Նա նշեց, որ իրենք դեռ սպասել են պատասխանի. «Մեզ ասացին, որ մեր պահանջը հաղորդված է։ Սպասում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ես այս պետության ոչ մի բանին արդեն չեմ հավատում, լրիվ ստի վրա է հիմնված. զոհված զինծառայողի հայր
- «Եթե նախարարը մեզ չի ընդունում, ապա ո՞ւմ է նա ընդունում». Զոհված զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին