Ֆիլիպինների ՊՆ-ն հաստատել է ՌԴ-ից 16 Մի-17 ուղղաթիռների գնման պայմանագիրը խզելու փաստը
Ֆիլիպինները խզում է Ռուսաստանից 16 հատ Մի-17 ուղղաթիռների գնման պայմանագիրը և պատրաստվում է այդ կապակցությամբ «երկխոսություն սկսել» Մոսկվայի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արսենիո Անդոլոնգը։
«Ազգային պաշտպանության նախարարությունը պաշտոնականացնում է Ռուսաստանի Դաշնության «Սովտեխնոէքսպորտ» ՍՊԸ-ի հետ Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի համար 16 հատ Մի-17 ծանր ուղղաթիռների մատակարարման պայմանագրի խզումը»,-ասվում է նախարարության կայքում զետեղված նրա խոսքի սղագրության մեջ։
Նրա խոսքով՝ իր երկիրը պատրաստվում է դիվանագիտական երկխոսություն սկսել ռուսական կողմի հետ նախագծի չեղարկման հետ կապված հարցերի շուրջ:
Ֆիլիպինների լրատվական գործակալությունը մեջբերել է Անդոլունին, որը պնդում է, որ նախորդ վարչակազմի կողմից նախագծի չեղարկումը պայմանավորված է գլոբալ քաղաքական իրադարձությունների արդյունքումառաջնահերթությունների փոփոխություններով»։
Հուլիսի վերջին Ֆիլիպինների ազգային պաշտպանության նախկին նախարար Դելֆին Լորենզանան հայտնել էր, որ երկրի կառավարությունը որոշել է հրաժարվել ռուսական ուղղաթիռներ գնելուց՝ վախենալով ԱՄՆ-ի պատժամիջոցներից։
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
- Ֆիլիպինների իշխանությունները թույլ են տալիս պատվաստված զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր
- Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ
- Թուրքիայում վթարի է ենթարկվել ռազմական մի ուղղաթիռ