«Եթե նախարարը մեզ չի ընդունում, ապա ո՞ւմ է նա ընդունում». Զոհված զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ են
Զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանց պահանջը նույնն է՝ հանդիպում կազմակերպել Պավլիկ Քյարամյանի հետ։
«Եթե հիշում եք, մոտ 10 օր առաջ եկել էինք ՊՆ մոտ, պահանջում հանդիպում կազմակերպել մեր տղաների զոհվելու հանգամանքներում ըստ մեզ մեղավոր գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ։
Այն ժամանակ մեզ խոստացան երեք օրվա մեջ հանդիպում կազմակերպել կամ ռեալ պատասխան տալ։ Անցել է 10 օր, որևէ արձագանք չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Նա նշեց, որ Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանում տա, թե ի՞նչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ հետ նահանջ հրաման չի տրվել, ո՞ւմ հրամանով է գումարտակը հապճեպ 5-րդ պաշտանականից տեղափոխվել 2-րդ պաշտպանական։
«Ակնկալում ենք ստանալ այս հարցերի պատասխանը ու նաև՝ որտե՞ղ է այսօր անհետ համարվող մեր տղաների զինակից ընկել Գագիկ Խաչատրյանը։ Այս հարցերի պատասախանը մինչև չստանանք, մենք չենք հանգստանալու»,- ասաց Վ. Սահակյանը։
Նա նշեց, որ բոլոր ծնողներով համոզված են՝ Պավլիկ Քյարամյանը որպես հրամանատար իր պարտականությունները չի կատարել, «եղել է ավելի ապահով տեղ, քան մեր տղաներն են եղել»։
Զոհված զինծառայող Վլադիմիր Կակոյանի հայրը՝ Իշխան Կակոյանն ասաց, որ հոկտեմբերի 27-ին զոհվել է վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը։
«Զինակից ընկերների ասելով՝ մեկ օր շտապօգնության վերև չի հասել, Սուրենը մահացել է։ Դրանից հետո երեք օր մեր տղաները մնացել են առանց հրամանատար, ոչ մի օգնություն չի գնացել իրենց, տղերքը զոհվել են,։ Ինչո՞ւ, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար։
Պավլիկ Քյարամյանը պետք է գա, կանգնի մեր առջև ու պատասխանի մեր հարցերին։ Նաև այն հարցին, թե ինչի համար է արժանացել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։
Չգիտենք, ուզում ենք հարցնել՝ ի՞նչ է արել, որ ստացել է։ Բոլոր ծնողներիս զայրացրել է այդ փաստը։ Տղերքն իրենց կյանքի գնով պահել են բարձունքը, դու 17 կմ հետ ես եղել ու մի հատ չես էլ տղերքի անունը տալիս, թե տղերքն են արել»,- ասաց Ի. Կակոյանը։
Վ.Սահակյանը հայտնեց, որ իրենք պատրաստ են հանդիպել փոխնախարար Արման Սահակյանի կամ նախարար Սուրեն Պապիկյանի հետ. «Մենք այս երկրին տվել ենք մեր ամենաթանկը, ամենասուրբը։ Եթե նախարարը մեզ չի ընդունում, ապա ո՞ւմ է նա ընդունում։ Հույս ունեմ նախարարը կամ փոխնախարարը այսօր մեզ կընդունի»։
Ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանը զոհվել է 2020 թ-ի հոկտեմբերի 30-ին Մարտունիում։ Նրա հետ զոհվել են նաև զինակից 19 ընկերները։
Նախորդ ակցիայի ժամանակ Վ. Սահակյանը պատմել էր. «Մեր տղաները զինակոչվել են 2019 թվականին, ծառայել են 5-րդ պաշտպանական շրջանում։ Պատերազմի ժամանակ 27 օր տղաները կռվել են Մարտակերտ-Մատաղիս հատվածում, հոկտեմբերի 23-ին գումարտակը տեղափոխվում է Մարտունի 2։ Մեկ գիշեր մնալով Գիշի գյուղում նրանց բարձրացնում են Մարտունի 2-ի դիրքեր։ Հիմա հարց ենք բարձրացնում, թե ում հրամանով է գումարտակը տեղափոխվել Մարտունի, քանի որ դա նրանց համար անծանոթ տարածք էր, նույնիսկ այդ մասին ասել է գումարտակի հրամանատարը, թե իր համար ևս տարածքն անծանոթ էր։ Մեր տղաները մարտնչել են բաց երկնքի տակ, չի եղել որևէ խրամատ, պաշտպանական որևէ կառույց։ Այդպես նրանք պաշտպանվել են մինչև հոկտեմբերի 30-ը։
Հոկտեմբերի 27-ին զոհվել է վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը, լավագույն հրամանատարներից մեկը, որից հետո մեր տղաները մնում են առանց հրամանատարի։
Տղաները կռվում են մինչև վերջ, վերջին զինվորը զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Երբ թուրքերը տեսնում են, որ չեն կարողանում դիրքը գրավել, հետ են նահանջում և սկսում է արտիլերիան աշխատել, վերջում էլ ռումբ են գցել»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև հիմա քանի՞ դավաճանի են գնդակահարել. զոհված զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ իրենց հարցերի պատասխանին են սպասում
- ՔԿ. Քյարամյանի ու զոհված զինծառայողների հանդիպման ժամանակ չեն եղել քաշքշուկներ
- Արգիշտի Քյարամյանը փողոցային պահվածք է դրսևորել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ. Կարին Տոնոյան
- Քյարամյանը տեղում չէր․ զոհված զինծառայողների մայրերին խոստացան, որ առաջիկայում կհանդիպեն նրանց հետ
- Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց սպասում են Արգիշտի Քյարամյանին
- Պարոն Ջհանգիրյան, ձեզ և ձեր նմաններին կարող են վերցնել և օգտագործել. Զոհված զինծառայողի մայր
- Զոհված զինծառայողների հարազատները մտնում են ԲԴԽ
- Զոհված զինծառայողների հարազատները պահանջել են որպես կողմ ներգրավվել
- Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
- Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
- Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել և կալանավորել
- Արցախից եկած զոհված զինծառայողների հարազատներս՝ պահանջում ենք կալանավորել Նիկոլին ու հանձնել մեզ. Զոհված զինծառայողի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան