Ես այս պետության ոչ մի բանին արդեն չեմ հավատում, լրիվ ստի վրա է հիմնված. զոհված զինծառայողի հայր
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Շմավոն Սերոբյանի հայրը դեռ ապրիլից պահանջել է արտաշիրիմում կատարել, սակայն մինչ օրս նրա պահանջը չի կատարվել։ Այսօր պաշտպանության նախարարության մոտ էր Շմավոն Սերոբյանի հայրը՝ այլ զոհված զինծառայողների հարազատների հետ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարարի կամ փոխնախարարի հետ։
«Ես ապրիլից արտաշիրիմում եմ պահանջել, առ այսօր չի եղել։ Էլ ո՞ւմից պահանջեմ։ Ես այս պետության ոչ մի բանին արդեն չեմ հավատում, լրիվ ստի վրա է հիմնված։ Մնում է տունս էլ ծախեմ, թողնեմ, գնամ այս երկրից»,- ասաց զոհվածի հայրը։
Նրա խոսքով, ստի երկիր է, ստի երկրում մարդն ինչքա՞ն կարող է ապրել։
«Մինչև ե՞րբ աչքներիս մոխիր փչեն, ստով առաջ տանեն իրենց գործերը»,- հարցադրում արեց նա։
Շմավոն Սերոբյանը ծառայել է 5-րդ պաշտպանական շրջանում (Մարտակերտի պաշտպանական շրջան)։ Հայրն ասաց, որ ընդամենը մի քանի ամիս էր մնացել զորացրվելուն։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե նախարարը մեզ չի ընդունում, ապա ո՞ւմ է նա ընդունում». Զոհված զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ են
- Մինչև հիմա քանի՞ դավաճանի են գնդակահարել. զոհված զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ իրենց հարցերի պատասխանին են սպասում
- Զոհված զինծառայողների ևս 50 մասունք է ուղարկվել Նիդերլանդներ. Անահիտ Ավանեսյան
- Զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ կուղարկեն Նիդերլանդներ՝ ԴՆԹ փորձաքննության
- Ծնողը գնացել է դիահերձարան որդուն ճանաչման և տեսել է՝ մարմինն ամբողջությամբ որդի մեջ է. Զոհված զինծառայողի հարազատը՝ դատախազին
- Ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել զոհված զինվորների մարմինները դիահերձարանի նկուղում պահելու համար
- Եթե չհաջողվի մեր պայքարը, ծնողներով քրեական դատավարության օրենսգիրք կմշակենք ու սկսենք պատժել բոլոր մեղավորներին. Զոհված զինծառայողի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան