Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը կարող է հետաձգվել
ՖԻՖԱ-ն առաջարկում է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սկսել մեկ օր շուտ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ՖԻՖԱ-ից հայտնել են, որ կարող է հետաձգեն մրցաշարի մեկնարկը: Տեղափոխման պատճառը դեռ հայտնի չէ։
Առաջնությունն առաջարկվում է սկսել ոչ թե նոյեմբերի 21-ին, այլ նոյեմբերի 20-ին, համապատասխանաբար, Քաթարի ու Էկվադորի հավաքականների առաջին հանդիպումը նախատեսվում է տեղափոխել այս օրը։ Սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Հարակից հրապարակումներ`
- 2022թ․ Քաթարում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
- Քաթարում մինչև տարեվերջ նախատեսում է ևս երկու մարզադաշտ բացել Աշխարհի գավաթ 2022-ի համար