Փաշինյանին իշխանությունից վռնդելու երեք սահմանադրական ճանապարհ կա. Էդգար Ղազարյան
«Այս պահին Փաշինյանին իշխանությունից վռնդելու երեք սահմանադրական հիմքեր կան, մենք գնալու ենք բացառապես սահմանադրական ճանապարհով»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ առաջին ճանապարհը Նիկոլ Փաշինյանի գիտակցված հրաժարականն է վարչապետի պաշտոնից:
«Մենք պատրաստ ենք նրա հետ խոսել, բացատրել, որ նա մեր ժողովրդի ամենամեծ թշնամին, պատուհասն է, մարդ է՝ կարող է հասկանա»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ տարբերակը իրավականն է, որը մինչ այժմ գործի չի դրվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանցավոր անգործության հետևանքկով:
«Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրվագներով իրականացրել է պետական դավաճանության և այլ ենթադրյալ հանցագործություներ և գլխավոր դատախազը որևէ գործուն քայլ չի ձեռնարել զոհված զինծառայողների ծնողների դիմումի գործով նրան որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը խոստովանական ցուցմունք է տվել, որ թշնամուն է փոխանցել ռազմական բնույթի հույժ գաղտնիք համարվող տեղեկաություններ՝ ականապատ դաշտերի քարտեզներ, այդ հանցագործությունը կատարել է երկու անգամ և դրանով օգնել է թշնամուն դիրքավորվել ՀՀ-ի և Արցախի սահմաններից դուրս և իրականացնել նոր ռազմական գործողություններ մեր ժողովրդի և պետության դեմ»,-ասաց բանախոսը և հավելեց. «200 դոլարով ֆեյսբուքով սիրուն աղջկա պրոֆիլին տեղեկություն փոխանցած մարդուն դատում են, բայց միլիոնավոր դոլարենր արժեցող ռազմական հույժ գատնի տեղեկությունը թշնամուն փոխանցած և այդ մասին ինքնախոստովանական ցուցմունք տված անձը դեռևս գտնվում է անազատության մեջ, ինչը նոր վտանգներ է պարունակում պետության հար»:
Ղազարյանը նկատեց, որ 44 օրյա պատերազմում ռազմական դրություն է հայտարարվել, բաց ոչ պատերազմ, ինչը նշանակում է, որ Փաշինյանը չի համարվել գերագույն գլխավոր հրամանատար, բայց պատերազմի ժամանակ իր կնոջ հետ գտնվել է բունկերում և տարբեր հրամաններ տվել:
Փաշինյանին հեռացման սահմանադրական երրորդ տարբերակի հիմքերը, ըստ Էդգար Ղազարյանի, առաջացել է այս տարվա օգոստոսի 2-ից՝ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու առաջին տարելիցից հետո, երբ իրավական կարգավորումներով ԱԺ պատգամավորների 1/3-ը իրավունք ունի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերել, ինչի համար, ըստ Սահմանադրության նրանք պետք է ունենան վարչապետի թեկնածու, բայց երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն հայտարարել վարչապետի թեկնածուի մասին:
Ղազարյանը հայտնեց, որ ունի գաղափար վարչապետի թեկնածուի վերաբերյալ, բայց այսօր այդ մասին չի հայտարարի:
Նա հավանական համարեց ՔՊ խմբակցության պատգամավորների որաշ մասի միացումը իմպիչմենտին, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորը որոշում է կայացնում անհատապես, ոչ թե խմբային:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում