Դու` Ղարաբաղը կործանող դահիճ
Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է արցախցի բանաստեղծ, հրապարակախոս Վազգեն Օվյանի՝ 80-ականների վերջին գրված տողերը, որոնք նա «նվիրել» է ԼՂԻՄ մարզկոմի 1-ին քարտուղար Բորիս Կևորկովին (պաշտոնավարել է 1973-1988).
«Հանճարեղ բանաստեղծի այս տողերը հիմա էլ են արդիական...
«Նվիրվում» է մերօրյա «Կևորկովներին»` Նիկոլներին և մեր Հայրենիքի այսօրվա վիճակի համար մեղավոր վիժվածքներին..
..Դու` ծախու հոգի, քծնության մերան,
Գոռոզ անհարկի ու մեծաբերան։
Դու` բութ ու տգետ, խորամանկ սակայն,
Դու` կործանիչ ձեռք ու լեզվի կապանք։
Դու` դավով հզոր, դու` նենգ քամելեոն,
Դու` ծափեր կորզող փառատենչ Ներոն։
Դու` մեր ոսոխի պնչից թռած բիճ,
Դու` Ղարաբաղը կործանող դահիճ...»։