Շվեդիայի կառավարությունը մտադիր է նոր ռազմական և ֆինանսական օգնություն ուղարկել Ուկրաինային
Շվեդիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ միջոցներ հատկացնել Ուկրաինային աջակցելու համար՝ ուղարկելով ռազմական տեխնիկա և ֆինանսներ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին չորեքշաբթի հայտնել է Dagens Nyheter թերթը։
Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին հավանություն տալ «Robot 17» (Robot-17) շարժական կարճ հեռահարության հականավային հրթիռային համակարգերի, ավտոմատների և 5000 հակատանկային նռնականետերի փոխանցմանը: Բացի այդ, 578 միլիոն կրոն (ավելի քան 57,8 միլիոն դոլար) հատկացնել Ուկրաինայի Կենտրոնական բանկին, 100 միլիոն կրոն (ավելի քան 10 միլիոն դոլար) քաղաքացիական պաշտպանության համար և 60 միլիոն կրոն (ավելի քան 6 միլիոն դոլար) Ուկրաինայի Զինված Ուժերին աջակցելու ՆԱՏՕ-ի հիմնադրամին:
Ընդհանուր առմամբ, խոսքը 1 միլիարդ կրոնի (ավելի քան 100 միլիոն դոլար) չափով բյուջետային միջոցների մասին է։ Պաշտպանության նախարար Պիտեր Հուլտկվիստի խոսքով՝ հարցը ուկրաինացի ժողովրդի և Ուկրաինայի զինված ուժերի հետ համերաշխության մասին է։ «Ուկրաինան երկար ժամանակ է խնդրում է քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն»,-մեջբերել է թերթը նրա խոսքերը։
Ֆինանսների նախարար Միքայել Դամբերգի խոսքով՝ օգնությունը պետք է ցուցաբերվի հնարավորինս արագ։
«Քանի որ Ուկրաինայում իրավիճակը դեռ շատ լուրջ է, հրամայական է, որ հնարավորինս արագ ցուցաբերվի ինչպես նյութական, այնպես էլ այլ աջակցությունները»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Ուկրաինային 89 մլն դոլար կտրամադրի ականազերծմանն աջակցելու համար
- Թուրքիան հրաժարվել է աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
- Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել ևս 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ
- Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու արձանագրությունները կստորագրվի հուլիսի 5-ին
- Շվեդիայում հայտարարել են Էրդողանի «տհաճ անակնկալի» մասին ՆԱՏՕ-ի համար
- Շվեդիայի դեսպանը հետաքրքրված է Գորիս համայնքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան