
Շվեյցարիան պատրաստ է Ռուսաստանում ներկայացնել Ուկրաինայի շահերը
Շվեյցարիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է, որ Բեռնը կներկայացնի Կիևի շահերը Ռուսաստանում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստիին՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
«Ուկրաինան ցանկություն է հայտնել, որ Շվեյցարիան ներկայացնի իր շահերը Ռուսաստանում: Այս ուղղությամբ համապատասխան բանակցություններն ավարտվել են:Սակայն այս համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը հայտնի իր համաձայնությունը»,- ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ-ում:
ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից Շվեյցարիա պատրաստակամություն է հայտնել կողմերին տրամադրել բանակցային հարթակ, ինչպես նաև փորձագիտական աջակցություն՝ հնարավոր բանակցությունների ընթացքում։