Չինաստանը չի հրաժարվի Թայվանի վերամիավորման ուժային տարբերակից
Չինաստանը չի հրաժարվի ուժի սցենարից, եթե Թայվանի հետ խաղաղ վերամիավորումը ձախողվի: Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխանել կղզու անկախության կողմնակիցների և արտաքին ուժերի սադրանքներին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Չինաստանի իշխանությունների կողմից հրապարակված Սպիտակ գրքում։
«Թայվանի խնդիրը և Չինաստանի վերամիավորման գործը նոր դարաշրջանում» վերնագրով փաստաթուղթը համատեղ պատրաստվել և հրապարակվել է Պետխորհրդի Թայվանի գործերի գրասենյակի և Պետխորհրդի մամուլի գրասենյակի կողմից։ «Սպիտակ գրքեր» հրապարակվում են պարբերաբար՝ պարզաբանելու Պեկինի քաղաքականությունը տարբեր հարցերում։
«Թայվանի անկախության հասնելու փորձերը կղզին կմղեն միայն դեպի աղետի անդունդը և լուրջ վնաս կհասցնեն թայվանցի հայրենակիցներին: Չինացի ազգի, այդ թվում՝ թայվանցի հայրենակիցների ընդհանուր շահերը պաշտպանելու համար մենք պետք է վճռականորեն դեմ լինենք Թայվանի մասնատմանը և անկախությանը, և նպաստել հայրենիքի խաղաղ վերամիավորմանը»,-ասվում է տեքստում։
Փաստաթղթում նշվում է. «Պեկինը պատրաստ է լայն տարածություն ստեղծել խաղաղ վերամիավորման համար, սակայն մենք երբեք տեղ չենք թողնի Թայվանի անկախությանը հասնելու անջատողական գործունեության տարբեր ձևերի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժություններ կսկսի
- Թայվանի բարձրաստիճան զինվորականին մահացած են գտել հյուրանոցում
- Թրամփը Փելոսիի այցը Թայվան հիմարություն է անվանել՝ տարածաշրջանային լարվածության պատճառով
- Փելոսիի ինքնաթիռը մեկնել է Թայվանի օդանավակայանից
- Պեկինը զգուշացնում է Թայվանի տարածքում թռիչքներից խուսափելու մասին
- Չինաստանը Թայվանի առաջնորդին սպառնում է «արագացված կոլապսով» և «մեծ աղետով»
- Չինաստանի բանակը Թայվանի մոտ կփորձարկի ոչ միջուկային հրթիռ
- Ավելի քան 300,000 մարդ է հետևում Փելոսիի ինքնաթիռի ընթացքին Թայվան հնարավոր այցի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան