Սահակաշվիլիին կհետազոտեն ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնագետները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի ստուգմանը կմիանան ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնագետները։ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ից կժամանեն հոգեբույժ, նյարդաբան և գաստրոէնտերոլոգ, ինչպես նաև մարդու իրավունքների փորձագետ, դատաբժշկական փորձագետ և գուցե ևս մեկը դատաբժշկական փորձագետ կավելացվի Շվեյցարիայից: Նրանք կայցելեն Միխեիլ Սաակաշվիլիին»,-ասել փաստաբանը:
Նրա խոսքով՝ բժշկի այցը նախատեսված է երկու օրով։ Նախկին նախագահը կարող է լրացուցիչ հետազոտությունների կարիք ունենալ, որից հետո եզրակացություն կտրվի։
Մայիսի 12-ին Սաակաշվիլիին կալանավայրից տեղափոխել են մայրաքաղաքի «Վիվամեդ» կլինիկա՝ բուժզննում անցնելու համար։ Ավելի ուշ նախկին նախագահն ասել էր, որ բժիշկներն իր մոտ ողնաշարի վնասվածք են ախտորոշել, և խնդիրը լուծելու համար վիրահատություն է անհրաժեշտ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի դավաճանությունն է համարել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառ
- Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է
- Սաակաշվիլու ծրագրերը «Ուկրաինայի հաղթանակից հետո»
- Վրաստանի խորհրդարանը Սաակաշվիլիի կուսակցության անդամին վաղաժամկետ զրկել է պատգամավորի լիազորություններից
- Սաակաշվիլին համաձայնել է հետազոտվել
- Սաակաշվիլիի մոտ նեյրոպաթիա և վերնիկի էնցեֆալոպաթիա է ախտորոշվել
- Սաակաշվիլին դադարեցրել է «անժամկետ» հացադուլը