Ահազանգ. նոր հանք են ցանկանում շահագործել Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է՝ նոր հանք են ցանկանում ունենալ Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում հնարավոր է նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործեն.
«Ուրեմն Մեղրաձորում, մեծ հաշվով Հրազդանում, քիչ աղտոտված է տարածքը, ոսկու հանքավայրը քիչ է, արդյունաբերության այլ ճյուղերի բերած աղտոտումը քիչ է, մի հատ էլ նոր հանք են ցանկանում ունենալ Ծաղկաձորի, Հանքավանի մատույցներում։
Իհարկե, ոնց կարա Ծաղկաձորի շրջակայքը մաքուր լինել, կարելի է դա ևս ապականել ու առաջ գնալ։
Ուշադրություն,
2022 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի Մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատմանն անհրաժեշտ ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ փուլ):
Ես այնտեղ եմ լինելու, բոլոր սրտացավ հրազդանցիներրին ու շրջակա գյուղերի բնակիչներին, ծանոթ թե անծանոթ հորդորում եմ գալ այնտեղ։
Ի վերջո մաքուր շրջակա միջավայրում ապրելու, արարելու հեռանկարների մասին է խոսքը, համայնքների կայուն, կանաչ զարգացման մասին է խոսքը։
Կհանդիպենք Մեղրաձորում, օգոստոսի 11-ին,
Զզվեցինք, զզված մնացինք»։
«Էկոլուրը» գրում է. »Խորհրդային տարիներին էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի արդյունահանման հարցը կրկին օրակարգում է: «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն մտադիր է վերագնահատել Կոտայքի մարզի զբոսաշրջային Ծաղկաձոր համայնքի տարածքում գտնվող Թեժասարի հանքավայրի Թեժագետ նեֆելինային սիենիտների տեղամասի պաշարները: Արդյունքներով հաստատված պաշարների հիման վրա կկազմվի նախագիծ Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների արդյունահանման համար:
Հիշեցնենք, որ դեռ 2012թ-ին Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրը ցանկանում էր շահագործել «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց տեղի բնակչության և հասարակության շրջանում:
Երկրաբանական ուսումնասիրման համար ընկերության կողմից հայցվող 91.74 հեկտար մակերեսով տարածքը գտնվում է Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր բնակավայրում: Հայցվող տարածքը գտնվում է 2-րդ սեյսմիկ գոտում, որին բնորոշ է 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Իսկ մոտակա սողանքային մարմինը գտնվում է 2.6կմ հեռավորության վրա:
Հայցվող տարածքից մոտ 5կմ հեռավորության վրա են գտնվում Փյունիկ և Արտավազ գյուղերը, Կորչլու գյուղը` 6.5կմ վրա, Մարմարիկ գյուղը` 10կմ, Աղավնաձորը` 11կմ, Հանքավանը` 11.5կմ, իսկ զբոսաշրջային Ծաղկաձոր խոշորացված համայնքի կենտրոնը՝ 16.0կմ հեռավորության վրա:
Թվով 33 բնության հուշարձաններ գտնվում են հայցվող տարածքից մոտ 2կմ հեռավորության վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Ուսումնասիրությունը հաստատում է Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններում մանկահասակ բնակչության խոցելիությունը
- Փորձ է արվում ի հաշիվ համայնքի իրավունքների ևս մեկ անգամ ուժեղացնել հանքարդյունաբերողներին. Օլեգ Դուլգարյան
- Ուռուտը հերթական անգամ մերժեց հանքարդյունաբերությունը․ Օլեգ Դուլգարյան
- Հանքարդյունաբերություն. Վնասնե՞ր, թե՞ օգուտներ
- Հանքարդյունաբերությունը կարող է սողանքի առաջացման նպաստող գործոն լինել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին