Ֆինլանդիան և Շվեդիան համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին․ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու վերաբերյալ արձանագրությունները։ Այս մասին գրում է Jnews-ը։
«Ես կոչ եմ անում մյուս դաշնակիցներին ևս որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել վավերացման փաստաթղթերը։ Ֆինլանդիան և Շվեդիան ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ ունեն, ամուր բանակներ, թափանցիկ և ամուր տնտեսություններ։ Նրանք համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին։ Նրանք կամրապնդեն դաշինքը՝ բարձրացնելով ամերիկացիների անվտանգությունը»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ Սենատի վերին պալատը հավանություն էր տվել բանաձևին։
Այսպիսով ԱՄՆ-ն դարձավ 23-րդ երկիրը 30-ից, որոնք վավերացրել են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին։ Օգոստոսի 9-ի դրությամբ հայտը դեռևս չեն վավերացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Թուրքիան, Չեխիան և Հունգարիան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան